Նիկոլին «սյունյшց ողջույնն էլ է» քիչ, նш шվելիին է шրժшնի. Նшրեկ Մшնթшշյшն (video)

Մեղադրանքն այնքան ծաղրի ժանրից է, որը հոգեբանական դիագնոզի է նման. Նախ ուզում եմ ասել, որ ես չեմ հայհոյել, չնայած կիսում եմ բոլոր հայհոյողների կարծիքը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը։

«Մեր երկիրը թուրքին նվիրողին այդ բառակապակցությունները քիչ են, նա ավելիին է արժանի, ուղղակի տվյալ պահին ես չեմ հայհոյել: Ես կարծում եմ հայհոյողները բավականին տեղին տվել են էս մարդու քաղաքական ու բարոյական գնահատականը»,-ասաց Մանթաշյանը:

Yerevan.Today | Նարեկ Մանթաշյան
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի անդամներին՝ Նարեկ Մանթաշյանին, Բագրատ Եսայանին և մի խումբ մարդկանց (թվով 10 մարդ), մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով):

Մենք չպարտվեցինք, մեզ տարան գիտակցված պարտության. Նարեկ Մանթաշյան - YouTube